Լրահոս
Օրվա լրահոսը

Մի լուսանկարի պատմություն. Ծագման մասին պատահաբար իմացած հայը

Փետրվար 25,2015 12:30

Այս լուսանկարն արվել է 2010թ. սեպտեմբերին՝ Վանի «Hotel Garden Van» հյուրանոցում: Լուսանկարում պատկերված Սինան Դեմիրբաշը մահմեդական հայ է, այն ժամանակ 38 տարեկան էր: Ուրախացել էր, իմանալով, որ հյուրանոցում հայեր կան: Ինքը մոտեցավ ու ծանոթացավ լրագրողների խմբին: Պատմեց, որ պապերը երկաթագործներ են եղել, ինքն զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ: Տարիներ առաջ մահանալիս իր Ջաֆեր պապը կանչել էր Սինանի մորն ու ասել, որ իրենք հայ են, ցույց տվել՝ տոհմական լուսանկարներ: Սինանը հայտնեց, որ իր պապի հորեղբայրները Սարգսյան ազգանունն են կրել, նրանք ջարդերից հետո փախել են Երեւան: Իսկ պապին, որն օրորոցի երեխա է եղել, մի քուրդ ընտանիք է մեծացրել: Սինանը սկզբում շոկ է ապրել՝ իմանալով իր հայկական ծագման մասին:

Սինանը նաեւ ասում էր, որ Վանում շուրջ 1000 կրոնափոխ հայեր կան, շատերն իրենց ծագումը գաղտնի են պահում:

Մեր զրույցին ներկա էր նրա թուրք ծանոթը՝ Իսա Յավուզ անունով: Վերջինս անընդհատ հետաքրքրվում էր՝ եթե Սինանը գտնի Հայաստանում ապրող իր քրիստոնյա ազգականներին՝ արդյոք պահանջելու են, որ կրոնափո՞խ լինի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728