«Վանի զբոսաշրջիկների ասոցիացիայի» նախագահ Մուրաթ Բեյազը Հայաստանում անցկացրած հանդիպումներից հետո հայտարարել է, որ Ալիջանի սահմանային անցակետի բացման հարցում հայկական կողմը պատրաստակամ է։ Իսկ Թուրքիան դիտարկում է որպես դեպի աշխարհ բացվող դարպաս:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանը թե՛ զբոսաշրջության, թե՛ առևտրի տեսանկյունից ունի հայ-թուրքական սահմանի բացման կարիքը։ Ըստ նրա՝ Հայաստանը կարող է դառնալ երկրորդ շուկա Վանի համար։
Բեյազը «Վանի զբոսաշրջիկների ասոցիացիայի» անդամների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ այցելել էր Հայաստան և հանդիպումներ ունեցել բիզնես համայնքի հետ:
Նա նշել է, որ «Turkish Airlines»-ի և հայկական «FlyOne Armenia»-ի ուղիղ չվերթեր իրականացնելու պարագայում ցամաքային սահմանի փակ մնալն անհասկանալի է: Ըստ Բեյազի հայկական կողմը ցանկանում է ազատվել առկա մեկուսացումից, սակայն նրանց պահանջին թուրքական կողմից դեռ պաշտոնական պատասխան չի տրվել: Բեյազը հույս է հայտնել, որ առաջիկայում այս հարցում զարգացումներ կլինեն:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


















































