Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե շրջանում՝ Իրան-Թուրքիա սահմանին գտնվող Գելինջիկի սահմանային անցակետը կվերաբացվի։ Նշվում է, որ այն փակվել էր 1990-ին անվտանգության նկատառումներից ելնելով։
Գելենջիկի սահմանային դարպասի վերաբացման աշխատանքներում առաջընթաց է գրանցվել ու կանխատեսվում է, որ անցակետի բացումը կավելացնի Թուրքիայի ու Իրանի առևտրային ու զբոսաշրջային ակտիվությունը։
36 տարի փակ մնացած սահմանային անցակետը նախատեսվում է, որ կվերաբացվի 2027-ին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


















































