Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական ծրագիր՝  Զորավար Անդրանիկի 150-ամյակի կապակցությամբ

Փետրվար 25,2015 15:50

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքում վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների սաների, ինչպես նաև պատանի երկրապահների մասնակցությամբ տոնական համերգային ծրագիր է կազմակերպվել:

Արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկա են գտնվել և Զորավարի արձանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ են խոնարհել քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանն ու Արտավազդ Սարգսյանը, ինչպես նաև երկրապահներ,  բնակիչներ:

001

Միջոցառմանը ներկայացվել են Անդրանիկ Օզանյանի հայրենանվեր գործունեության առավել ուշագրավ դրվագներ ու սերնդեսերունդ փոխանցված նրա պատգամները: Երաժշտական կատարումներն ու պարային բեմադրությունները նույնպես նվիրված են եղել Զորավարին:

Միջոցառման մասնակիցները ընդգծել են միջոցառման կարևորությունը և ազգի հերոսների գնահատման ու սերունդների հայրենասիրական դաստիարակության հարցում նրանց թողած ժառանգության դերը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728