Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Ինձ ուղղված անստորագիր նամակներն անուշադրության են մատնվելու

Մարտ 05,2015 16:12

Խնդրում  եմ   «մի խումբ ուսուցիչների» կամ <մի քանի ծնող խորհրդի նախագահների> անունից  անստորագիր  նամակներ այլևս ինձ չգրեք, որովհետև դրանց հեղինակները չեն ուզում առերեսվել  մեր իրականության մեջ արմատացած զզվելի երևույթների հետ, ուրեմն չեն ուզում իրենց կյանքում ոչինչ փոխել, ավելին, բողոքում են նրանից, ինչը կամավոր են անում: Մասնավորապես ստորև հրապարակված վերջին անստորագիր նամակում, իբրև թե, տեղեկացնում են  դպրոցում դրամահավաքության մասին: Եթե կամավոր դրամ եք հավաքում, որն առանց ծնողական խորհրդի նախագահների չի կարող լինել, ուրեմն օգուտ եք ենթադրում, բա  ինչո”ւ եք  բողոքում : Այլ կերպ ասած, որոշ ծնող.խորհրդի նախագահներ կազմակերպում են դրամահավաք` տնօրենին կամ պաշտոնյային շողոքորթելու համար, բայց նրանց թիկունքում նման նամակ են գրում, եթե իհարկե իրենք են գրել:

Վստահեցնում եմ, որ հատկապես կրթության ոլորտին վերաբերող ցանկացած ստորագիր նամակ-բողոքի հետքերով  գնում եմ մինչև վերջ և մշտապես կանգնած եմ  օրինականության կողքին:

Կից անստորագիր նամակ-բողոքը:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031