Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն այլեւս ընդդիմություն է (Տեսանյութ) 

Մարտ 05,2015 16:19

ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարում Նաիրա Զոհրաբյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ: 180 պատվիրակներից միայն Լյովա Խաչատրյանն է ձեռնպահ քվեարկել  տիկին Զոհրաբյանի թեկնածությանը:  Համագումարի ավարտից հետո լրագրողների հետ  զրույցում  տիկին Զոհրաբյանն ասաց, որ համագումարում որոշում է կայացվել, որ ԲՀԿ-ն այսուհետ գործելու է ընդդիմադիր դաշտում: Խորհրդարանի առաջիկա քառօրյայում ԱԺ կանոնակարգով սահմանված կերպով ԲՀԿ խմբակցությունն իրեն կհայտարարի ընդդիմություն:

Տիկին Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ այս պահին իրենք դեռեւս պատրաստ չեն շատ հարցերի պատասխաններ տալ, որոնք հուզում են հանրությանն ու լրագրողներին:

Լրագրողներին մասնավորաբար հուզում էր հարցը՝ արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականությունից հեռանալու որոշումը կայացվել է ճնշումների արդյունքում, քանի որ իր խոսքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ պարոն Ծառուկյանը նման որոշում կայացրել է մեկ պատճառով՝ չի ցանկացել հատել այն գիծը, որը պատճառ կդառնա թեկուզ մեկ մարդու թափված արյան:

Ի դեպ, Վահե Հովհաննիսյանը խնդրեց լրագրողներին՝ հարգանքով վերաբերվել  պարոն Ծառուկյանի որոշմանը, ասաց, որ համագումարում նրա ելույթը խիստ մարդկային էր:

Այլ մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031