Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ը ավելի արագ մոտեցումներին է կողմնակից. «Հայկական ժամանակ»

Մարտ 11,2015 10:39

ԱԻՄ գրասենյակում երեկ տեղի է ունեցել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հերթական հանդիպումը քաղաքական ուժերի հետ։

Երեկվա քննարկմանը մասնակցել է նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ Վերջինս փոխանցեց, որ հայտարարությունը դեռեւս քննարկելու են կուսակցությունների ներսում եւ հանդիպմանը չմասնակցած երկու ուժերի հետ։ Մակեյանը, սակայն, չմանրամասնեց, թե ի՞նչ հայտարարության մասին է խոսքը. «Դեռ չեմ կարող ասել, մյուս ուժերի հետ էլ կքննարկենք, նոր կփոխանցենք։ Միայն կարող եմ ասել, որ դրա շուրջ ԱԻՄ-ի ու Պահպանողականների հետ լուրջ տարաձայնություններ չունենք»,- ասաց Մակեյանը։

Հարցին, թե ի՞նչ տարաձայնություններ կան հայտարարությունից դուրս, «Ժողովրդավարական հայրենիքի» ղեկավարը պատասխանեց. «Կարծես ԱԻՄ-ը ավելի արագ մոտեցումներին է կողմնակից, որին մենք դեռեւս ձեռնպահ ենք, մենք ուզում ենք իմանալ մյուսների դիրքորոշումները։ Արագացված գործողությունների կողմնակիցներ կան, բայց մենք կարծում ենք, որ համագործակցության դաշտը դեռ պիտի ընդլայնել, որովհետեւ շատ ուժեր կան, որ կարելի է նրանց էլ տեսնել խորհրդակցություններում»։

Մակեյանը տեղեկացրեց նաեւ, որ եկող շաբաթ տեղի կունենա հերթական հանդիպումը, որի ժամանակ էլ պարզ կդառնա հայտարարության տեքստի ճակատագիրը:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031