Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ոչ մի ձեւով այլեւս չի հետաքրքրում ԵՏՄ-ի իր գործընկերներին. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 12,2015 12:45

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանը վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթը: Մեկ անգամ եւս սահմանենք, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն։

Սա տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ, հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով։ ԵՏՄ-ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը տնտեսության բնագավառում։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը։ ԵՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման եւ անդամ պետությունների բնակչության կենսունակության բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով (սահմանումը՝ «eaeunion.org» կայքից է):

Արդեն 5 ամիս է անցել, բայց Եվրասիական տնտեսական միությունն այդպես էլ «իրեն զգացնել չի տալիս» Հայաստանի տնտեսության վրա։ Ավելին՝ կարելի է ասել, որ այն դեռ մի բան էլ վնասներ է բերում՝ կապված Ռուսաստանի դեմ իրականացվող արեւմտյան պատժամիջոցների հետ։

Բոլորն էլ գիտեն, որ այս ընթացքում Ռուսաստանը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել։ Ամբողջ աշխարհն է խոսում այն մասին, որ Ռուսաստանից կապիտալի հսկայական ծավալների արտահոսք է սկսվել, ինչն աննախադեպ է այդ երկրի նորագույն պատմության ընթացքում։ ՌԴ-ում տեղի ունեցող այս գործընթացներն ուղղակիորեն ազդում են մեր՝ Հայաստանի տնտեսության վրա, որը, ինչպես հայտնի է, մեծ կախում ունի ռուսական տնտեսությունից։ Իշխանության կանխատեսումները, որ ԵԱՏՄ-ն մեզ համար լրացուցիչ շուկա է եւ կարող է Հայաստանին օգուտներ բերել, առայժմ հակառակ էֆեկտն է ստանում։ Հայաստանի տնտեսական կյանքը աշխուժանալու փոխարեն հիմա հայտնվել է խոր թմբիրի մեջ։ Հայաստանն այս իմաստով թակարդն է ընկել. ՌԴ-ի շուկան տխուր վիճակում է, արեւմուտքի հետ էլ Հայաստանի հարաբերությունները առաջվանը չեն (խոսքը վարկերի կասեցման, ինչպես նաեւ եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունների բացակայության մասին է):

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031