Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունն ու վերապրածները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 17,2015 12:18

Երեկ Լոս Անջելեսի «Արարատ» տարեցների տանը տեղի ունեցաւ «Կեանքի տօնակատարութիւն եւ ցեղասպանութիւնն ու վերապրածները» խորագրով ցերեկոյթ՝ նուիրուած «Արարատ» տանն ապրող հարիւր տարին բոլորած 12 վերապրողների։ Ամէնատարեցը՝ Մարիամ Թահմասեանը, մարտի 20- ին կը դառնայ 108 տարեկան։ Ցեղասպանութեան 100 ամեակին նուիրուած միջոցառումների մէջ ըստ իս այս մէկը ամէնայաջողուածներից էր բոլոր իմատներով… Սրահը լեփ լեցուն էր, եւ այն փաստը որ վերապրածներին բեմ ուղեկցեցին Լոս Անջելեսի հայկական դպրոցների աշակերտներ, ինքնին խօսուն էր, որ կեանքը շարունակւում է…

2 3 4 5 1 6 7 8Հանդիսութեան սկզբում ցուցադրուեց ֆիլմ, ուր «Արարատ» տան ապրող հարիւրը բոլորած հայրենակիցները, խօսելով իրենց անցած կեանքի, երկարակեցութեան եւ այլնի մասին, յատուկ շեշտեցին հայախօսութեան , հայապահպանութեան մասին։ …Օրը տօնական էր , թէպէտ բոլորի աչքերին արցունքներ կային …

 

Աննա Յարալեան-Հակոբեան

Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031