Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել սահմանադրական փոփոխությունների հետ. «Ժողովուրդ»

Մարտ 17,2015 12:14

Սահմանադրական փոփոխությունների մասով քաղաքական դաշտում իսկական խառնաշփոթ է ստեղծվել։ Սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման գործընթացն այլեւս դարձել է գործիք, որով ոչ իշխանական ուժերը սկսել են պայքարել մեկը մյուսի դեմ։ Սահմանադրական փոփոխություններին կողմ կամ դեմ լինելով՝ ոչ իշխանականները բնորոշում են մյուս քաղաքական ուժերի, իրենց կարծիքով, ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, մինչ այս իշխող ՀՀԿ-ից բացի, հրապարակային աջակցություն էր հայտնել ՀՅԴ-ն եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված իր տեսակետներն էր ներկայացրել իշխանություններին։ Մարտի 12-ին նախագահական նստավայրում կազմակերպած «ֆոտոսեսիայից» հետո հասկանալի դարձավ որ ՀՀԿ-ի «կլանածներից» բացի՝ այլ մարդ- կուսակցություններ եւս կսատարեն սահմանադրական փոփոխությունները։ ՀՅԴ-ն եւ սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող մյուս քաղաքական ուժերը Հայաստանին օգուտ տված կլինեն, եթե կարողանան հասնել այն բանին, որ այս գործընթացի արդյունքում ընտրությունների կեղծման հիմնական գործիքների չեզոքացման ուղղությամբ եւս քայլեր կատարվեն։ Թվում է, թե մեկը մյուսի հետ կապ չունեն, բայց իրականում այս փուլը ամենահարմարն է՝ այդ խնդիրները լուծելու համար։ Հայտնի է, որ ընտրությունների կեղծման հիմնական գործիքը ընտրողների ցուցակն է, որում ընդգրկված մարդկանց թիվն այժմ ավելի մեծ է, քան ՀՀ ողջ բնակչությանը։ Ընտրողների ցուցակի «մաքրումը» եւ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը կվերացնի ընտրությունների կեղծման հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031