Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն Մուտն ի Վիրապի օրը

Մարտ 20,2015 17:24

Մարտի 21-ին Հայ Եկեղեցին նշում է ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապը: Այդ օրը  բոլոր եկեղեցիներում կմատուցվի ս.պատարագ բաց խորանով.  հավատացյալները ս. հաղորդություն ստանալու հնարավորություն կունենան:

Ավանդույթի համաձայն ԱՀԹ Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծ շուքով է նշվում այս օրը և բազմաթիվ ուխտավորներ են գալիս այստեղ թե՛ ԱՀԹ տարբեր եկեղեցիների համայնքներից և թե՛ այլ թեմերից:

10.30-ին կմատուցվի ս. պատարագ:  Հավարտ ս. պատարագի Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ երիտասարդաց միությունների մասնակցությամբ խաչի թափորը կշարժվի դեպի Հովտաշեն գյուղում կառուցվող եկեղեցի: Այստեղ կկատարվի անդաստանի արարողություն: Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները մասնակիցներին կհյուրասիրեն պահքային կոտլետներ:

Ուխտավորները Հովտաշենից կմեկնեն Խոր վիրապ, որտեղ ԱՀԹ այլ համայնքներից ժամանած ուխտավորների հետ կմասնակցեն երեկոյան ժամերգությանը:

ԱՀԹ երիտասարդները նույնպես կմասնակցեն ուխտագնացությանը թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: Հովտաշենից հետո ուխտավորները կմեկնեն Խոր Վիրապ, որտեղ ավանդույթի համաձայն 13 տարի ճգնել է ս.Գրիգոր Լուսավորիչը: Երեկոյան ժամերգությունից  հետո  ուխտավոր երիտասարդները ազգագրական պարեր կպարեն:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031