Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդանշական «Կենաց ծառ»՝ Ռուբեն Վարդանյանի և նրա ընկերների անունից

Մայիս 25,2024 19:50

Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում համալիրի տարածքում տնկվել է սոսի՝ խորհրդանշական «Կենաց ծառ»: Այն տնկվել է Ռուբեն Վարդանյանի և նրա ընկերների անունից Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ՝ ի նշան հայ ժողովրդի ուժի, տոկունության և հոգևոր միասնության:

Սոսին (չինար կամ տնջրի) վաղնջական ժամանակներից հայերի համար ունեցել է հատուկ նշանակություն` hանդիսանալով հույսի և հարատևության խորհրդանիշ։ Հայկական աշխարհի ամենաերկարակյաց սոսին Արցախի 2000-ամյա տնջրին է։

«Խորապես զգացված եմ՝ տեսնելով, թե որքան մեծ թվով կազմակերպություններ, անհատներ, այդ թվում նաև տեղի բնակիչներ են միացել ու աջակցել այս միջոցառումներին, «Կենաց ծառ» նախաձեռնությանը՝ իրենց գնահատանքը հայտնելով Տաթևում Ռուբենի արած մեծ գործերին: Շնորհակալ եմ Ռուբենի ընկերներին ու համախոհներին, որ շարունակում են նրա առաքելությունը և փորձում իրականություն դարձնել Ռուբենի տեսլականը»,- ասաց Ռուբեն Վարդանյանի քույր Մարինե Ալեսը, ով նույնպես մասնակցում էր ուխտագնացությանը։

Վանական համալիրի Ձիթհանում բացված ցուցահանդեսում  ներկայացվել են  2008թ. Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ հիմնված «Տաթևի վերածնունդ» ծրագրի փուլերն արտացոլող լուսանկարներ՝ սկսած «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումից մինչև վանական համալիրի  կառույցների վերականգնում:

Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախաձեռնությամբ անցկացվող «Կենաց ծառ» ուխտագնացության համակազմակերպիչներն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, «Ազնավուր» հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, Տաթև համայնքը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031