Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. ««Ժառանգությունում» լարվածություն չունենք»

Մարտ 20,2015 20:03

Ազատության հրապարակում մարտի 20-ին «Ժառանգություն» կուսակցության հավաքի ընթացքում լրագրողները «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կուսակցության ներսում լարվածություն կա՞:

Նա պատասխանեց, որ այդ հարցին կանդրադառնա խորհրդակցությունից հետո. «Մենք լարվածություն չենք էլ ունեցել, ունեցել ենք քննադատություն, որը կարող եմ ասել՝ մնում են օրակարգում, բայց լարվածություն չունենք»:

Դավիթ Սանասարյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկան «Ժառանգություն» կուսակցության  ներքին խնդիրներ, այլ կա իշխանությունից ազատվելու խնդիր. ««Ժառանգությունում» ինչպես յուրաքանչյուր ընտանիքում կամ կուսակցությունում խնդիրներ լինում են, բայց դա չէ խնդիրը. Խնդիրներ լինում են, նրանք կհարթվեն: Մենք բոլորս՝ «Ժառանգության» անդամներս ունենք մի հստակ  պահանջ՝ պետք է հասնենք իշխանափոխության»:

Ազատության հրապարակում ներկա էր նաեւ Արմեն Մարտիրոսյանը, հարցին, թե հավաքի ընթացքում, ինչո՞ւ ելույթ չունեցավ, նա պատասխանեց, որ պարտադիր չէ, որ բոլոր հավաքներին ելույթ ունենա: Իսկ լրագրողների՝ կուսակցության ներսում լարվածության մասին բոլոր հարցերին պարոն Մարտիրոսյանը պատասխանում էր. «Կլինի վարչության նիստ, նիստի ընթացքում կքննարկենք, կարծում եմ՝ հայտարարություն կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031