Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են նախարար Հ. Հակոբյանի հանդիպումները Ավստրալիայում

Մարտ 23,2015 15:34

Մարտի 23-ի առավոտյան նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՅԴ ղեկավար Հայկ Կայսերյանի, Հայ  դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանի և գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանի հետ:

Քննարկվել են համայնքային, ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում ընդունված հայտարարության ուղենշային դրույթների հետ կապված հարցեր:

Այնուհետև Հ. Հակոբյանն այցելել է Ռայդ քաղաք, որտեղ հանդիպել է հայ տարեցների խմբի հետ: Հանդիպմանը ներկա են եղել  65-ից բարձր տարիք ունեցող շուրջ 110 տարեց, Հայկազուն  Սրբազանը, քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Յեդելյանը և այլք:
Ողջունելով ներկաներին, նախարարը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հաղթահարելով բազում դժվարություններ ու խոչընդոտներ՝ օտար ափերում կարողացել են հայ մնալ և հայության լավագույն որակներով ներկայանալ աշխարհին:

Այնուհետև, նախարարը Սարգիս Յեդելյանի ուղեկցությամբ շրջել է Ռայդի քաղաքապետարանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031