Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է կենսականորեն հետաքրքրված լինի Արևմուտքի և Իրանի հաշտեցմամբ»․ «168 Ժամ»

Ապրիլ 04,2015 10:05

«Հայաստանը պետք է կենսականորեն հետաքրքրված լինի Արևմուտքի և Իրանի հաշտեցմամբ, քանի որ դա մեզ հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել և ուժեղացնել տնտեսության և քաղաքականության ոլորտներում մեր այլընտրանքների բարելավմանն ուղղված գործողությունները: Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բարենպաստ սցենարի դեպքում մեզ համար շատ բան կախված կլինի բիզնեսում և արտաքին քաղաքականությունում մեր կառավարիչների բանակցելու ունակություններից, որ չթողնեն արժեքը բանակցությունների սեղանին, առավելագույնս օգտագործեն բոլոր հնարավորությունները` Հայաստանի ու Արցախի ազգային շահի հնարավորինս լիարժեք բավարարման համար»,- 168.am-ին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը՝ խոսելով Իրանի ու Վեցյակի միջև շրջանակային համաձայնագրի կնքման մասին և անդրադառնալով հարցին, թե դա ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծել Հայաստանի համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ»-ի թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930