Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Եղեռնին նվիրված ֆլեշմոբ Բեռլինում. 100 մետրանոց Եռագույնը Բունդեսթագի հարևանությամբ

Ապրիլ 04,2015 16:46

Ապրիլի 3-ին Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետրանոց Հայոց Եռագույնը ծածանվեց գերմանական Բեռլին քաղաքում, լեգենդար Ռեյխսթագի` ազգային ժողովի շենքի մոտ, Շպրե գետի ափին: «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնած հերթական միջոցառումները, նույնպես նվիրված էին Մեծ Եղեռնի 100 ամյա հիշատակին:

11129752_971328806241390_4275966400687652695_n

Ապրիլի 3-ի կեսօրին, Բեռլինի կենտրոնում գտնվող Ռեյխսթագի շենքի մոտ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին են միացել Գերմանիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները, որից հետո Ռեյխսթագի հարևանությամբ` Շպրե գետի ափին մեկնարկել է ֆլեշմոբ-ակցիա: Գերմանաբնակ հայերը, «զինված» Եռագույն դրոշներով` օգնեցին Սրապիոն Գևորգյանին, ճամփորդական պայուսակից հանել Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Եռագույնը, որից հետո` պարզելով դրոշը, 100 վայրկյան լռությամբ, հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև ակցիայի մասնակիցները Եռագույններ ծածանեցին այնտեղ, ուր 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Նեմեսիս գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում ևս տեղի ունեցավ ֆլեշմոբ-ակցիա: «Տիգրան Մեծ» Հիմնադրամի ակցիաների նպատակը` սփյուռքի հայ համայնքներին համախմբելով, Ցեղասպանությունը չճանաչած երկրներում հայերի ձայնը լսելի դարձնելու միջոցով` ճանաչում և դատապարտում պահանջելն է:

«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած 100 մետր երկայնք ունեցող Եռագույնը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում ծածանվելու հետո` ապրիլ ամսին կլինի Արարատի գագաթին:

«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930