Լրահոս
Օրվա լրահոսը

 Նախագահը հյուրընկալել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդուն՝ Կարեն Խաչատրյանին

Ապրիլ 16,2015 16:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդուն՝ Կարեն Խաչատրյանին:

Հանրապետության Նախագահը կարևորել է, որ համաշխարհային ճանաչում և հռչակ ունեցող մեծ արվեստագետի հարազատները ոչ միայն չեն կորցնում կապը պատմական հայրենիքի հետ, այլև փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել պետության կողմից Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու, ապագա սերունդներին փոխանցելու գործում ներդրվող ջանքերին:

Կարեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին, մշակույթի նախարարությանը և բոլոր այն շահագրգիռ անձանց, ովքեր մշտապես ուշադրության կենտրոնում են պահում մաեստրոյի կյանքն ու գործունեությունը, հանդես գալիս նրա ժառանգության պահպանմանն ու ներկայացմանն ուղղված նոր ծրագրերով, նպաստում դասական երաժշտության, մասնավորապես, Արամ Խաչատրյանի երաժշտության հանրահռչակմանն ու երիտասարդների շրջանում հետաքրքրության բարձրացմանը: Այս համատեքստում նա հատկապես գոհունակությամբ է խոսել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին: Կարևորվել են նաև մեծ կոմպոզիտորի ժառանգության թվայնացման, տուն-թանգարանի վերանորոգման, պահպանման և այնտեղ գտնվող արժեքավոր նմուշները ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեեստրում ընդգրկելու ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքները:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է նույնպիսի հոգատարությամբ այսուհետ ևս պահպանել հայ ժողովրդի տաղանդավոր զավակի՝ Արամ Խաչատրյանի մեծ ժառանգությունը և նոր նախաձեռնություններով մեծարել անվանի կոմպոզիտորին: Այդ նախաձեռնությունների շարքում Կարեն Խաչատրյանի հետ քննարկվել է նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուի հրատարակման հարցը, որի իրագործմանը Նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930