Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցությունը կարևո՛ր է. ԵԱՀԿ ինտերակտիվ քարոզարշավը ձգտում է անվտանգության և համագործակցության գլոբալ տեսլականի

Ապրիլ 20,2015 16:31

Այսօր մեկնարկած նոր ինտերակտիվ քարոզարշավի շրջանակներում ԵԱՀԿ-ն հրավիրում է հանրության ներկայացուցիչներին ներկայացնել լուսանկարներ, տեսանյութեր և սոցիալական մեդիա ուղերձներ այն մասին, թե ինչպես մենք կարող ենք աշխատել միասին, որպեսզի անվտանգությունը դարձնենք իրականություն և խթանենք խաղաղություն՝ համագործակցության միջոցով:

«Համագործակցությունը կարևո՛ր է» քարոզարշավի նպատակն է ցույց տալ, որ յուրաքանչյուրը՝ որպես համաշխարհային հանրության մաս, ունի իր մասնաբաժինը աշխարհը առավել խաղաղ ու ապահով վայր դարձնելու ջանքերում: Այս նախաձեռնությունը մաս է մի շարք միջոցառումների՝ նվիրված Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին, որը առանցքային հիմնադիր փաստաթուղթ է՝ ԵԱՀԿ ձևավորման հիմքում և ուղղորդում է անվտանգության համապարփակ մոտեցումը մինչ օրերս:

Հասարակությունը կարող է ներգրավվել՝ օգտագործելով հետևյալ հղումը՝ հաշթեգեր՝ #WeCooperate և #OSCE և իրենց հայտերը և գրառումները ներկայացնելով Twitter-ում, Instagram-ում, կամ ուղղակիորեն քարոզարշավի կայքէջում՝ և/կամԵԱՀԿ ֆեյսբուքյան էջում: Լավագույն գրառումները, հայտերը կհրապարակվեն կայքում՝ արժանանալով մրցանակի (gadget), որը կարտացոլի անվտանգության և համագործակցության տարբեր ոլորտներ՝ յուրաքանչյուր երկու շաբաթ, իսկ լավագույն հայտի համար՝ԵԱՀԿ միջոցառման այց: Քարոզարշավի մանրամասները, ինչպես նաև մասնակցության կանոնները հասանելի են քարոզարշավի կայքէջում:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930