Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետությունը երբեք չի փոխել իր դիրքորոշումը». Գալինա Կրելովա

Ապրիլ 23,2015 17:20

«Տարիները չեն կարող թաքցնել մեր ընդհանուր ցավը: Հայոց ցեղասպանությունը 1.5 միլիոն մարդու կյանք խլեց, և այդ ցավը մշտապես ապրելու է ինչպես Հայաստանում ապրող հայերի, այնպես էլ ՌԴ քաղաքացի հայերի սրտում»,- այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի երկրորդ՝ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նիստի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Գալինա Կրելովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում և եղել է այն երեք երկրներից մեկը, որոնք Ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր են ընդունել 1915 թ. մայիսին:

«Այդ իրադարձությունները ցնցել էին ռուս հասարակությանը, և ռուս մտավորականությունը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին: Ցավում ենք, որ այժմ էլ ինչ-ինչ շահերից ելնելով՝ շատ պետություններ չեն ճանաչում Ցեղասպանությունը»,- ասաց Գալինա Կրելովան և կարևորեց այս խնդրի՝ հակամարտության պատճառ չդառնալը. «Մեր պետությունը երբեք չի փոխել իր դիրքորոշումը: ՌԴ պետդուման երկու անգամ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն»,- հավելեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930