Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանում հայկական միությունը անցկացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված մշակութային միջոցառումներ

Ապրիլ 27,2015 13:52

2015թ Ապրիլի 24-25-ին Չինաստանի Նանջինգ և Շանհայ քաղաքներում տեղի ունեցան համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումները տեղի ունեցան Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր, որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300.000 չինացիների և այս առումով հայերին ու չինացիներին միավորող նմանատիպ վիշտ կար: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը:

Ապրիլի 25-ին Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելեցին Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակի:

Ապրիլի 25-ին Նանջինգի Արվեստի համալսարանի ցուցասրահում կայացավ Գեղանկարիչ Սեվադա Գրիգորյանի «Զարթոնք» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք վերադառնալու մեծ երազանքը: Սևադա Գրիգորյանն իր խոսքում կարևորեց հայկական մշակույթն օտար ազգերին ներկայացնելու հանգամանքը: Բացման արարողությանը ներկաներն ունկնդրեցին Հայոց ցեղասպանության խորհրդանիշը հանդիսացող Դլե յաման ստեղծագործությունը, որը կատարեց դուդուկահար Վահե Դեր Հովակիմյանը:

Նանջինգի Արվեստի համալսարանի Մեծ համերգասրահում՝ Մոսկվայի արվեստի և մշակույթի համալսարանի ավագ դասախոս, դաշնակահար Միքայել Հայրապետյանը հանդիսատեսին ներկայացրեց »Հայաստանի գաղտնիքները»դաշնամուրային համերգային ծրագիրը, որը ներկայացնում է հայ կոմպոզիտորների դասական երաժշտության ստեղծագործությունները:

Միքայել Հայրապետյանը նշեց. « Մեր համար մեծ պատիվ է չինացի ընկերներին ներկայացնել հայկական դասական երաժշտությունը»:

Համերգից հետո ցուցադրվեց Միքայել Հակոբյանի հայոց ցեղասպանության մասին պատմող «Գետը հոսում է կարմիր» ֆիլմը: Կարևոր է նշել, որ ֆիլմն առաջին անգամ թարգմանվել է չինարեն:

Համերգից հետո տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում Չինաստանի հայկական համայնքի անդամները ներկայացրեցին իրենց նախնիների՝ ցեղասպանության մասին պատմած տեղեկությունները՝ հաստատելով, որ հիշում են և պահանջում:

Միջոցառումներին մասնակցեցին Գուանջոում, Շենժենում, Հոնկոնգում Նանջինգում, Պեկինում, Շանհայում, Սուջոյում, Տիանճինում, Սիանում, Ֆոշանում,  բնակվող հայերը: Միջոցառումները կարևորվում են նրանով, որ  մասնակցեցին հարյուրավոր չինացիներ և այլազգիներ, ստացան Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն, ծանոթացան հայկական արվեստին:

Ապրիլի 24-ին Շանհայի կենտրոնում՝ Բունդում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո: Ներկաները ծանոթացան հայկական դասական երաժշտությանն ու պարարվեստին: Չինացի նկարիչ ուսանողները ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարներ: Շանհայ քաղաքում ուսանող ջութակահարուհի Աստղիկ Պողոսյանը նշեց, որ նպատակ են ունեցել չինացի ընկերների հետ կիսվել մեր հարուստ մշակույթով: Երեկոն ավարտվեց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությամբ:

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանատանը ցուցադրվեց Ռուբեն Գինեյի մրցանակակիր փաստագրական ֆիլմը, որը կոչվում է »Անդին. Հայոց ճանապարհորդության տարերգրությունը»: Ֆիլմը պատմում է Չինաստանում հայերի ներկայության պատմությունը, ինչպես նաև անդրադառնում է 2 հին քաղաքակրթությունները միավորող կապերին:

«Չինաստանը հյուրընկալել է հայերին մոտ 400 տարի, հայերն ու չինացիները բազմաթիվ մշակութային նմանություններ ունեն: Մեր մշակույթը ներկայացնելու միջոցով շնորհակալություն ենք հայտնում չինացի ընկերներին մեզ հյուրընկալելու համար»:

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930