Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Համահայկական 6-րդ խաղերին աննախադեպ մասնակցություն է լինելու» (տեսանյութ)

Ապրիլ 27,2015 14:18

Բացելով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստը՝ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

«Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացման համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որում ընդգրկված են նախարարներ, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ, տեղական, տարածքային ինքնակառավարման մարմինների ղեկավարներ… Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ արդեն տեղի է ունեցել առաջին նիստը, որի ընթացքում նրանք ստացել են համապատասխան հանձնարարականները: Խաղերը մասնակցության առումով աննախադեպ են լինելու: Կարծում եմ, կլինի մոտ հինգ հազար մարզիկ-մարզուհիների մասնակցություն: Որպեսզի հասկանանք, թե սա ինչ է նշանակում, ասեմ, որ ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների քանակը տատանվում է 9000-ից 9500-ի միջեւ եւ ոչ ավելի: Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի քանակն այս անգամ 17 է: Բայց, կարծում եմ, իմ եւ բոլորիս համար շատ ցանկալի երեւույթ է, որ Խաղերն արդեն աշխարհագրական առումով Հայաստանի մայրաքաղաքից տարածվում են ՀՀ եւ Արցախի այլ քաղաքներ», – ասաց Իշխան Զաքարյանը եւ օրակարգային հարցերը հաստատելուց հետո հատուկ շնորհակալություն հայտնեց գործկոմի անդամ Ռոլանդ Շառոյանին, որն ապրիլի 23-ին «Սասուն» հայրենակցական միության անդամների հետ միասին գեղեցիկ արարողություն էր կազմակերպել Վանա լճի Աղթամար վանքում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930