Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանի առանձնատունը չի բռնագանձվի․ դատախազությունն ու Զաքարյանը հաշտություն են կնքել. «Հետք»

Հունիս 23,2026 17:35 Share

«Հետք». Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու Գլխավոր դատախազությունը հաշտություն են կնքել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները, հաշտություն են կնքել։

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ընթացող դատավարության ժամանակ գործը քննող դատավոր Լիլի Դրմեյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ հաշտության մասին դատարանը գրություն է ստացել։

Դատավարության սկզբնական փուլում հայտնի էր դարձել, որ Զաքարյանին և կնոջը ավելի քան 750 մլն դրամի պահանջ էր ներկայացվել։ Զաքարյանի որդուց՝ Վարդան Զաքարյանից և վերջինիս կնոջից դատախազությունը պահանջել էր պետությանը վերադարձնել Երևանի կենտրոնում՝ Սայաթ–Նովայի պողոտայում գտնվող գույքը։ Բացի այդ՝ Զաքարյանի որդուն ներկայացվել էր Երևանի Բագրևանդ թաղամասում գտնվող առանձնատունը պետությանը վերադարձնելու պահանջ։ Այսինքն՝ այդ տունը համարվել է ապօրինի ծագում ունեցող։ Խոսքն այն առանձնատան մասին է, որի կառուցման համար ծախսված գումարների ծագումը քաղաքական բանավեճերի առիթ է եղել նախկին իշխանությունների ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, իսկ Իշխան Զաքարյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահը։

Պատգամավոր Իշխան Զաքարյանի, նրա ընտանիքի անդամների և դատախազության միջեւ կնքված հաշտության համաձայնությունը պետք է հաստատի դատարանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930