Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալից հինգ րոպե պակաս. «Ժամանակ»

Մայիս 05,2015 11:17

Երեկ Հայաստանն ու Վրաստանն, ըստ էության, գտնվել են դիվանագիտական սկանդալի շեմին, այսպես ասած` հինգ րոպե պակաս սկանդալից: Հարավային Օսիայի լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Լեռնային Ղարաբաղում հանդիպել են Հայաստանի և Հարավային Օսիայի խորհրդարանների նախագահներ Գալուստ Սահակյանն ու Անատոլի Բիբիլովը, և քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր Սկանդալից հինգ րոպե պակաս

Այդ տեղեկությունը առիթ է հանդիսացել, որպեսզի ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շաումանիշվիլին այցելի Հայաստանի ԱԳՆ և փոխարտգործնախարար Սերգեյ Մանասերյանի հետ հանդիպմանը Թբիլիսիի դժգոհությունն ու մտահոգությունը հայտնի տեղեկատվության կապակցությամբ` բացատրություն պահանջելով Երևանից: Սերգեյ Մանասերյանը, ըստ վրացական կողմի, ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը Թբիլիսիում հայտարարել է, որ տեղեկատվության հաստատման դեպքում Վրաստանն իր դիրքորոշումը կարտահայտի կատարվածի կապակցությամբ: Ավելի ուշ, ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանել է, որ Գալուստ Սահակյանի հանդիպումը Անատոլի Բիբիլովի հետ կրել է մասնավոր բնույթ: Այս հայտարարությունը, սակայն, փաստորեն չի բավարարել Վրաստանի իշխանությանը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Վրաստանի իշխանությունները պարբերաբար հանդիպում են մեր հակառակորդների,էլ չեմ ասում թշնամիների,հետ և դրանից մեր փորը չի ցավում….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031