Լրահոս
Օրվա լրահոսը

Այուրվեդան Գոայում

Մայիս 05,2015 16:57

Այուրվեդան հնդկական բժշկական սիստեմ է, որը նկարագրվել է նաև հին հնդկական փիլիսոփայական տեքստերում, համարվում է լրացուցիչ վեդա («գիտելիք»)։ Եթե բառացիորեն թարգմանելու լինենք այս բառը սանսկրիտից, ապա կստացվի «գիտություն կյանքի մասին», «գիտելիք կյանքի մասին» կամ «երկարակեցության արվեստ»։ Այն աշխարհում հայտնի այլընտրանքային բժշկության տեսակներից է։

Ըստ լեգենդի, այուրվեդան մեկն էր այն սրբազան գիտելիքներից, որոնք դեռևս 7000 տարի առաջ հասու դարձան Մեծն իմաստուններին։ Այն մասն է կազմում Տիեզերական մեծ գիտելիքի, որը հետագայում փոխանցվեց նաև մարդկանց։ Արարիչ աստվածը՝ Բրահմանը ի պահ տվեց այուրվեդան Դակշային, ով մեկն էր դեմիուրգ (այսինքն՝ ստեղծարար) աստվածներից։ Դակշան էլ իր հերթին դրանք տվեց Աշվին եղբայրներին։ Այս երկվորյակ-եղբայրները խորհրդանշում են արևածագն ու մայրամուտը։ Դրանք կանխարգելում են չարիքն ու հիվանդությունները և երջանկություն, բարեկեցություն բերում մարդկանց։ Աշվինները մեծ բժիշկներ դարձան և շարադրեցին իրենց գիտության գաղտնիքները Ինդրային, ով հանդիսանում է երկնային արքայության տիրակալը։ Հետագայում այս ամենը փոխանցվեց Հնդկաստանի 7 իմաստուններից մեկին՝ Բհարաջվաջային։ Իսկ ինքնին այուրվեդայի հայրը համարվում է Վիշնու պահապան աստծո ավատարը՝ Դհանվանտարին, ով հիշատակվում է վեդայական հնագույն, 5000 տարվա վաղեմություն ունեցող տեքստերում։ Առաջին հերթին հենց նրան են աղոթում առողջության պահպանման համար․․․

Այրուվեդան փաստում է, որ պրոֆիլակտիկան շատ ավելի կարևոր է, քան ինքնին բուժումը։ Քանի որ եթե մարդը ժամանակին ստուգվի, անընդհատ ստուգի սեփական առողջական վիճակը, ապա հետևաբար հետագայում նրա մոտ խնդիրներ չեն ծագի, որովհետև այդ դեպքում կանխարգելումն ու հիվանդության սաստումն ավելի հեշտ կդառնան։ Սակայն նույնիսկ եթե դուք ինչ-ինչ առողջական խնդիրներ ունեք, ապա հոգ չէ։ Հնդկաստանի փորձառու բժիշկները կօգնեն Ձեզ։ Քանզի բոլորին է հայտնի, որ բժշկությունն այստեղ ամենից զարգացածներից է։ Եվ հատկապես՝ առողջության վերականգնումը բնական դեղամիջոցներով, խոտաբույսերով, բուժիչ յուղերով։

PrevPhoto
NextPhoto

Այուրվեդան հավասարակշռության է բերում և երիտասարդացնում կենդանի օրգանիզմները, իջեցնում է դրանց՝ հիվանդությունների հանդեպ ունեցած ընկալունակությունը, բարձրացնում է իմունային համակարգն ու օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, վարակների և այլնի հանդեպ, կանխարգելում է հիվանդությունների հետագա զարգացումը, ճիշտ ժամանակին օգնության է հասնում։

Այուրվեդիկ բուժումը կատարվում է հիմնականում 2 եղանակով՝ թերապիա, որի ընթացքում օգտագործվում են բացառապես բնական ծագման դեղամիջոցներ, կատարվում են հաճելի և օգտակար մերսումներ և դիետա, որն արդեն նախատեսում է սննդի ու կյանքի հատուկ ռեժիմ։ Այուրվեդիկ ծրագրերը լինում են և ունիվերսալ, և ինդիվիդուալ։ Դրանք կիրառվում են օրգանիզմի ամբողջական մաքրման, երիտասարդացման ու ամրացման համար։

Այուրվեդան թույլ է տալիս հավասարակշռություն և ներդաշնակություն պահպանել բնության և մարդու միջև, ինչն իր հերթին նախատեսում է մարմնի հոգու և գիտակցության համամիասնություն, բալանս։ ԵՎ բժիշկները հոգ են տանում հիվանդների առողջության մասին հատուկ եղանակով, անընդմեջ հետևելով նրանց առողջությանը։ ԵՎ այն մարդիկ, որոնք բացի հանգստից ակնկալում են նաև բուժում, եթե այդպիսի խնդիրներ ունեն, ապա կարող են դիմել տեղի ցանկացած այուրվեդիկ կենտրոն։

MandalaԳոայի կառավարության ենթակայության ներքո գտնվող և Տուրիզմի դեպարտամենտին ենթարկվող YOGASHARAM՝ տեղի ամենից լավ այուրվեդիկ կենտրոնում կարող եք մասնակցել 2 տիպի բուժիչ ծրագրի։

Առաջինը կոչվում է «Այուրվեդայի ավանդական օր»։ Այստեղ դուք կլիցքաթափվեք, կհանգստանաք, կհանդարտվեք ու կխաղաղվեք։ Սկզբում Ձեզ կօծեն ամենատարբեր բուժիչ յուղերից պատրաստված քսուկներով, յուղային մերսում կանեն ամբողջ մարմնի համար։ Այս մեթոդն օգտագործվում է ամենից տարբեր հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար։ Իսկ ինքնին մաշկի համար այստեղ ունեն հատուկ մերսումներ՝ բուժիչ դեղաբույսերով, որոնք շատ դրական են ազդում մաշկի վրա։ Եվ եւս մեկ շատ հաճելի մերսում, երբ տաք յուղերով ու բուժիչ դեղաբույսերից պատրաստված հատուկ քսուկներով մերսում են գլուխն ու ճակատը։ Այս մեկը իսպառ հանում է սթրեսն ու լարվածությունը, հանգստություն ու պարզություն բերում, թուլացնում և լիցքաթափում։

Երկրորդ մեթոդը կոչվում է «Քաշի կարգավորում»։ Կրկին անգամ կատարվում է ճիշտ այն ամենը, ինչը նկարագրված է Մեթոդ համար Առաջինում։ Միայն թե այն տարբերությամբ, որ այս դեպքում մասնագետը, բժիշկը կոնկրետ կերպով աշխատում է քաշի զգալի նվազեցման վրա, սակայն ոչ թե արտաքին գեղեցկության, այլ բացառապես առողջության նկատառումներով։ Տվյալ դեպքում բժիշկը նպատակ ունի հավասարակշռության բերել հիվանդի մարմինը, ապահովել այն քաշը, որը համապատասխանում է նրա հասակին և մյուս բոլոր տվյալներին։ Համամասնության բերել մարմնի բոլոր մասերը, որպեսզի մարդը հարմարավետ զգա իրեն իր քաշով, որպեսզի բալանսի ու հարմոնիայի հասնի։ Դե իսկ վերջում էլ կարող է այցելել շոգեբաղնիք՝ ավելորդ հոգնածությունն ու լարվածությունը հանելու։

Ի դեպ, նախապես կարելի է պատվիրել հատուկ փաթեթ, և հանգիստն անցկացնել հենց այսպիսի այուրվեդիկ հրաշք կենտրոնում։ Փաթեթը կարող է լինել անհատական և կամ էլ ունիվերսալ՝ նախատեսված բոլորի համար։ Իսկ ինքնին անհատական փաթեթի համար դուք նախևառաջ պետք է կոնսուլտացիա անցնեք բանիմաց բժշկի մոտ, ով և կորոշի, թե դեպի ուր է պետք Ձեզ ուղղորդել, դեպի որ բուժման տեսակը առաջնորդել։

ԵՎ չմոռանանք, որ այուրվեդան նախևառաջ փիլիսոփայական խորունկ սիստեմ է։ Այն դիտարկում է մարդուն որպես Տիեզերքի, աստվածային արարման մի անքակտելի մասնիկ։ Այուրվեդան բալանսի, ներդաշնակության է բերում մարդուն ֆիզիկապես, որպեսզի նա կարողանա հասնել հոգևոր բավարարվածության, ներքին երջանկության, սիրո և բարության։ Սակայն չէ՞ որ այս ամենի համար պետք է, որ հոգուդ «տունը»՝ մարմինը մաքուր, առողջ ու ամուր լինի։ Մարդը նուրբ մատերիաներով կապված է բնության հետ, որը նրան ծնել է։ Նա բաղկացած է մարմնից՝ որպես ֆիզիկական մատերիա, հոգուց՝ որպես անտեսանելի ներքին մատերիա և ուղեղից՝ որպես գիտակցական մատերիա։ Եվ հենց սա է, որ բերում է մարդուն ֆիզիկական, գիտակցական, հոգևոր ու նաև՝ հասարակական-սոցիալական ներդաշնակության, համակեցության։ Եվ ի դեպ, այս ամենի հետ մեկտեղ, այուրվեդայում առկա է վիրաբուժության շատ բարդ, սակայն անչափ արդյունավետ մի համակարգ։

 

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

 

Հնդկաստան, Գոա նահանգ, Կանդոլիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031