Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Թենի Վարդանյանի պատկերագրքի շնորհանդեսն ու ցուցահանդեսը

Մայիս 06,2015 13:57

Մայիսի 5-ին «Անտիկյան» ցուցասրահը «Նավավար ձկնալի ըմպելարանում» ներկայացրեց ՀՀ վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանի պատկերագրքի շնորհանդեսը, իսկ «Ժան-Պոլ Էքզիստենցիալ» սրճարանում՝ հեղինակի գրաֆիկական աշխատանքները: Պատկերագրքում ներկայացված է արվեստագետի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ընտրանին, եւ Թենի Վարդանյանի մասին երկու հոդված:

Մասնավորապես գրող, արվեստի քննադատ Վերներ Բերտոլոտտին Թենի Վարդանյանի նկարները բնորոշել է իբրեւ այսպես կոչված՝ «հոգնակի» նկարներ, նրա ասելով, որ Թենին գրեթե երբեք միայն մեկ «ես» չի ներկայացնում:

«Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանի խոսքով Թենի Վարդանյանը իր ամենահարազատ մարդն է եւ սիրելի նկարիչը, նա բարձր է գնահատում Թենի Վարդանյանի արվեստը, ու ասում է, որ Բերտոլոտտին պատահական չի գրել, թե Թենի Վարդանյանը յուրահատուկ ձեւով զգում է, թե ինչպես պետք է զգալ կյանքը:

teni9 teni8 teni7 teni6 teni5 teni3 teni2 teni1 teni10

Արվեստագետը հաճախ է խոստովանել, որ այն ինչ ստեղծում է, սկսում է խանգարել իրեն, բայց, այնուամենայնիվ, հետո ինքը կարոտում է դրանց: Թենի Վարդանյանը ներկայացնելով իր աշխատանքներն ասաց, որ ամեն մեկի հետ պահած մի բան ունի, որ ուղարկում է աշխարհին, մտածում, թե տեղ չի հասնի, դրա համար էլ կազմակերպում է տարբեր ձեւերով ու չափերով, որ մարդիկ կարողանան վերցնել: Նկարիչը թվարկելով իր բոլոր շարքերը, առանձնացրեց հատկապես «Աթոռները»: Թենի Վարդանյանի ձեւակերպմամբ, դրանք ավելի շատ քանդակների են նման: Ասելիքն էլ այն է, որ ստեղծագործող մարդը պետք է մենակ մնա իր հետ՝ իր աթոռի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 17-ին Հանովեր քաղաքում իտալացի ճանաչված նկարիչ Բրունո Բրունիի տիկնոջ ցուցասրահում կայացել էր Թենի Վարդանյանի անհատական ցուցահանդեսը: Ինչ վերաբերում է հայ նկարչի ու Բրունիի բարեկամական կապին, դրա հիմքը դրվել է Արմինե Անտիկյանի նախաձեռնությամբ, որը անցյալ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպել էր Բրունո Բրունիի աշխատանքների ցուցադրությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031