Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականի դիմաց բողոքի ակցիային միացել են պատգամավորներ (Տեսանյութ)

Մայիս 20,2015 11:53 Share

Բաղրամյան 26-ում ՝նախագահական նստավայրի դիմաց ի պաշտպանություն բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի` հավաքվել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Զինվորների մայրերի նկատմամբ նախօրեին ոստիկանական բռնությունները դատապարտող բողոքի ակցիային մասնակցում են նաեւ ՀԱԿ պատգամավորներ:

Հարցին, թե ինչպես եք վերաբերում նախօրեին ոստիկանների կիրառած բռնությանը եւ այդ մայրերի բարձրացրած պահանջների նկատմամբ իշխանությունների անտարբերությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Դա մի այիբ է, մյուս այիբն այն է, որ ամեն ինչից բացի խախտվում է  բողոքի ակցիաներ անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Ոստիկանությունը հարձակվում է՝  չունենալով ոչ մի օրինական իրավունք նման գործողություններ կատարելու: Օրենքում հստակ գրված է, թե որ դեպքում ոստիկանները կարող են ցրել ցույցը, եթե նույնիսկ արգելված ցույց է, բայց խաղաղ ցրելու իրավունք չունեն բացի մի դեպքում, եթե ցուցարարները անցել են բռնի գործողությունների, եթե անկառավարելի վիճակ է: Եկել ենք այստեղ պաշտպանելու այդ իրավունքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել