Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպ իրավավիճակ է լինելու». Քաղաքացիները թույլ չե՞ն տա հոսանքի գնի թանկացում լինի

Մայիս 27,2015 12:16

«Ալյանս» կուսակցությունը հարցումներ է ուղարկել կառավարությանն ու այլ պատկան մարմիններին՝ ՀԷՑ-ի մասնաճյուղերում ամենամսյա գրասենյակային գույքի գնման քանակի ու գնի մասին տեղեկատվություն պարզելու համար:

Կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանն այսօր «Հայացք» ակումբում վստահեցրեց, որ ՀԷՑ-ում չարաշահումներն ակնհայտ են. «ՀԷՑ-ը լուրջ ներդրումներ չի անում, ինչը պարտավոր է անել: ՀԷՑ-ի տնօրենն արդեն չորս տարի է՝ այդ պաշտոնին է, բայց մասնաճյուղերի տնօրեններից ոչ մեկը դեռեւս աշխատանքից չի ազատվել: ՀԷՑ-ը որքան ֆինանսական կորուստներ է կրում, նույն չափով հարստանում են մասնաճյուղի տնօրենները: ՀԷՑ-ում տեսուչները մաքսիմում ստանում են հարյուր հազար դրամ, բայց նրանց ղեկավարները ստանում են միլիոնավոր դրամներ, գնում են թանկարժեք մեքենաներ: Չարաշահումներն ակնհայտ են»:

Նրա խոսքով, մեկ տուփ A4 ձևաչափի թղթերը առավելագույնը 2500 դրամ արժեն, իսկ ՀԷՑ-ը գնում է չորս հազար դրամով. «Չարաշահո՞ւմ չէ, բա ինչ է: Մասնաճյուղի տնօրենները ստանում են նկատողություն, բայց աշխատանքից չեն ազատվում, վատ կառավարո՞ւմ է, իհարկե, վատ կառավարում է: Մասնաճյուղի տնօրեններ կան, որ արդեն տասը տարի տնօրինում են ու ամենայն հավանականությամբ, այդտեղից էլ կգնան թոշակի: Մենք վճարում են՝ ՀԷՑ-ի վատ կառավարման համար»:

Նա լուրջ կասկածներ ունի, որ ՀԷՑ-ն իր չարաշահումների հարցում համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ, այլապես գլխավոր դատախազությունը՝ որպես հանցագործության մասին հաղորդում կընդուներ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի չարաշահումների, գողության դեպքերի մասին:

Նրա կարծիքով, այս անգամ քաղաքացիները չեն թույլ տա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը. «Իրավիճակը աննախադեպ է լինելու, հասարակությունը լուրջ ճնշում կգործադրի՝ ի տարբերություն նախորդ անգամների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031