Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին փրկչի չհաջողված «հայտնությունը». (Տեսանյութ). «Ժողովուրդ»

Հունիս 02,2015 11:14

Ընդամենը չորս ամիս առաջ մի կուսակցապետ իրեն հռչակել էր ազգի փրկիչ եւ պարտավորվում էր Հայաստանն ազատել չարի իշխանությունից, այսինքն՝ Սերժ Սարգսյանից։ Բայց բավական էր նրան մի հատ փըխկ ասեին, որպեսզի նա գնար եւ իր տանը փակվեր։ Բայց վերջերս նա սկսել է տանից դուրս գալ։ Բնականաբար ճիշտ կռահեցիք. խոսքը, հուշենք, Գագիկ Կոլյայի Ծառուկյանի մասին է, որին այժմ ընդունված է ասել ԲՀԿ նախկին առաջնորդ։

Սույն նախկին քաղաքական գործիչը կիրակի օրը մասնակցում էր իր խնամու՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում էր ողջ իշխանական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսինքն՝ «չարիքի իշխանությունը»՝ իր ողջ կազմով։ Եվ, ահա, նախկին փրկիչը՝ «չարիքի իշխանության» սպասարկուներով շրջափակված, կանգնած էր, մեկ էլ որտեղից որտեղ armlur.am-ի լրագրողներից մեկը մոտեցավ նրան եւ հարցրեց.

Սակայն նախկին փրկիչի «հայտնության» պատմությունն այսքանով չի ավարտվել։ Լրագրողներից մեկը եւս փորձել է նրանից հարցազրույց վերցնել:

Այս հարց ու պատասխանը եւս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Հայաստանի հանրությունը պետք է շնորհակալություն ասի սույն գործչին այն բանի համար, որ նա որոշեց քաղաքականությունից դուրս գալ։ Ավելին՝ եթե նախկին փրկիչը չապաքաղաքականացվեր, ապա դժվար է ասել, թե ինչ կարող էր տեղի ունենալ Հայաստանի հետ նրա քաղաքական գործունեությունը շարունակվելու դեպքում։

Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ նա ասում է «ձեր երկիրը», կյանքի ընդամենը մի դրվագը բավարար է, որ նա Հայաստանը համարի ոչ իրենը։ Իսկ այն փաստը, որ նա իր քաղաքական կարիերայի ձախողման ողջ մեղքը փորձում է լրագրողների վրա գցել, թերեւս կարեկցանքի է արժանի, ուրիշ ոչինչ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930