Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է վթարային շքապատշգամբների նորոգման տարեկան ծրագիրը

Հունիս 02,2015 14:16 Share

Մայիսի 20-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել թվով 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ: Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է:

Դրանց վերակառուցումն իրականացվում է հաստատված նախագծերով: Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել