Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Չենք գնալու շուկայական առուծախի. (Ֆոտոշարք)

Հունիս 02,2015 20:21

Այսօր Մաշտոցի պուրակում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը իրականացրեց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հունիսի 19-ին կայանալիք հանրահավաքի եւ երթի հանրային իրազեկման գործողություն:

Քաղաքացիական նախաձեռնության մասնակից Գեւորգ Սանոյանն Aravot.am-ին ասաց, որ այսօրվա միջոցառումն անցկացվելու է ֆլեշ-մոբի շրջանակներում, դրայվով ու փորձելու են գործընթացը շարունակել նույն ոճով:

«Քաղաքացիական անհնազանդությունը մարդկանց մեծ մասսաների համախմբում է կոնկրետ խնդիրների լուծման պահանջով: Հունիսի 19-ին պահանջն ու արդյունքը ավելի ընդգրկուն կլինի, եթե հանրահավաքը նույնպես լինի բազմամարդ: Մենք հաստատակամ ենք մեր  պահանջների մեջ, չենք գնալու որեւէ երկխոսության, շուկայական առուծախի: Էլեկտրաէներգիայի սակագնի ոչ մի լումա ավելի: Իսկ հաջորդիվ սկսելու ենք ոլորտն օպտիմալացնելու եւ սակագնի իջեցման գործընթաց», – ասաց Գեւորգ Սանոյանը:

P6023459 P6023466 P6023481 P6023493 P6023499 P6023517 P6023530 P6023543

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930