Լրահոս
Օրվա լրահոսը

« Հայաստանի տնտեսությունը կարող է աճ ունենալ». «Հայոց աշխարհ»

Հունիս 06,2015 11:40
tavadyan

Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
   
   -Պարոն Թավադյան, իրատեսակա՞ն եք համարում Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների բացասական կանխատեսումները. մասնավորաբար ԱՄՀ-ն հայտարարեց, թե Հայաստանը տնտեսական շոկի մեջտեղում է, ու տարին կամփոփի 0 տոկոս տնտեսական աճով, իսկ ՎԶԵԲ-Ը կանխատեսեց 1,5 տոկոս տնտեսական անկում: 
-Տեսեք, Համաշխարհային բանկն էլ կանխատեսում է 0,8 տոկոս աճ, Եվրասիական բանկը նույնպես աճ է կանխատեսում` 1,6 տոկոս, Ասիական բանկը եւս` 1,8 տոկոս աճ: Մինչդեռ, խնդրեմ, ինչպես նշեցիք, ԱՄՀ-ն ու ՎԶԵԲ-ը անկում են կանխատեսել: Նման` ճշգրիտ թվերով կանխատեսումները համարում եմ անհիմն:
Վերջերս Մոսկվայում լույս տեսավ իմ հեղինակած «Տնտեսության անորոշության միջակայքերը» գիրքը, ուր գրում եմ, որ անորոշության իրավիճակում նման կանխատեսումներ անելը նշանակում է հետո պատճառաբանել, թե ինչու քո կանխատեսումը չիրականացավ: Կարծում եմ, որ անորոշ իրավիճակներում շատ ավելի ճիշտ է միջակայքային, կարճ կանխատեսումներ իրականացնելը: Այդ առումով ԱՄՀ-ի` 0,8 տոկոս աճը կամ ՎԶԵԲ-ի` 1,5 տոկոս  անկումը համարում եմ չհիմնավորված կանխատեսում:
Այս իրավիճակում իմ կանխատեսումը հետեւյալն է` 1 տոկոս անկումից մինչեւ 2,5 տոկոս աճ, այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը կարող է աճ ունենալ այս թվերի միջակայքում:

 

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ 

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930