Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը թվեց, թե իշխանության որ գործողությունները հանգեցրեցին 44-օրյա պատերազմին ու դրա աղետալի հետեւանքներին։
«44-օրյա պատերազմի մեկնարկից հետո Հայաստանի իշխանությունների ոչ ադեկվատ կառավարումը հանգեցրեց անկազմակերպվածության, որն էլ բերեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային»,- ասաց նա։
Մանուկյանի խոսքով՝ այսօր արմատախիլ է արվում ամեն ազգայինը՝ ազգային ինստիտուտները, համահայկական ինստիտուտները, Մայր Աթոռը, մեծ արշավ է ՀՅԴ դեմ։ «Հայ ժողովրդի իրականությունը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ։ Արցախը կտրեցին, Սփյուռքն արդեն վաղուց կտրել են, եւ Հայաստանին մենակ են թողնում։ Մեր հերոսների անկյունները վերացված են դպրոցներում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն այսօր չեն այցելել Եռաբլուր։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































