Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի որդին Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում դուրս վազեց մարզադաշտ (տեսանյութ)

Հունիս 13,2015 21:04

Եվրո-2016-ի ընտրական փուլի  Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի քիչ առաջ ավարտված առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ մտավ մի ֆուտբոլասեր:

«Հ1» հեռուստաընկերության մեկնաբան Սլավա Սարգսյանը նրան ներկայացրեց որպես Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի երկրպագու:

Իրականում խաղադաշտ դուրս վազողը անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին էր՝ Շահեն Հարությունյանը: Նա մարզադաշտում էր հոր պատկերով շապիկով:

Շահեն Հարությունյանը մոտ 30 վայրկյան վազեց մարզադաշտում, որի ընթացքում նրա հետեւից վազում էին ոստիկանները, որոնցից մեկը սայթաքեց եւ ընկավ: Մի քանի վայրկյան հետապնդելուց հետո՝ ոստիկաններին հաջողվեց նրան դուրս բերել մարզադաշտից:

https://www.youtube.com/watch?v=nt9SyiMsOBs

Նշենք, որ առաջին խաղակեսից հետո Հայաստան-Պորտուգալիա խաղում գրանցվել է 1-1 հաշիվը:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Առ քեզ իսկական ընդդիմություն , թե չե «ազգային ժողով» , հակ, մակ…խոսքը երիտասարդներինն է…«հուպ տուր» Շանթ…

  2. Գալուստ Ենոքյան says:

    Կներեք պիտի գրեի Շահեն, Շանթի տղան…«հուպ տվեք»…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930