Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր չէ, որ բոլորը մասնակցեին, բայց պետք է բոլորին հրավիրեին. Շահեն Հարությունյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 06,2026 11:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ քաղաքական մեծ հավաք, որին, Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մասնակցում էին «Հայաստան» դաշինքը, «Հայաքվեն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի հանրապետական կուսակցությունները, ինչպես նաեւ՝ Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» ուժերի ներկայացուցիչները։ Եվ չնայած ընդդիմադիր գործիչները խոսում են լայն կոնսոլիդացիայի մասին, սակայն բազմաթիվ քաղաքական ուժեր չկային հանդիպմանը, օրինակ` Արման Թաթոյանի թիմը, «Մայր Հայաստան» կուսակցությունը, Նինա Կարապետյանցը, «Շանթ» կուսակցությունը, Հայկ Մարությանը, Էդմոն Մարուքյանը, Գուրգեն Սիմոնյանը եւ ուրիշներ:

Շահեն Հարությունյանն ասաց. «Այսինքն` 7-8 ուժ միավորվում է, ինչ-որ բաներ են որոշում, մնացած ուժերին էլ ասում են` եկեք միավորվե՞ք մեզ: Այդպիսի կոնսոլիդացիա լինո՞ւմ է: Եթե իրապես համախմբվելու նպատակ լիներ, հենց առաջին իսկ հանդիպմանը ընդդիմադիր բոլոր ուժերի ներկայացուցիչներին կհրավիրեին, անկախ այն բանից՝ նրանք կգնային, թե ոչ: Պարտադիր չէ, որ բոլորը մասնակցեին, բայց պետք է բոլորին հրավիրեին: Կազմակերպողն այդպես պետք է առաջնորդվեր, ոչ թե իրենց հարմար ուժերին հավաքեն իրենց կողքը եւ ասեն` կոնսոլիդացիայի ենք գնում, բաց է` եկեք միացեք մեզ: Իրենց գործն է, մեծ հաշվով, իրենք այդպես են տեսնում ընդդիմադիր ճակատը, դա իրենց խնդիրն է»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30