Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ «բռնապետություն» է Հայաստանը. «Հայոց աշխարհ»

Հունիս 17,2015 12:13

Ամենատարբեր արծարծումներով այս օրերին քննարկվեց Շահեն Հարությունյանի արարքը: Իհարկե, մի կողմից, զուտ հայր-որդի, ծնող-զավակ հարաբերությունների հարթության վրա Շահենի արարքը կարող է դիտարկվել որպես որդիական սիրո դրսեւորում: Շատերը հենց դրա վրա էլ կենտրոնացել էին, ինչը եւս նորմալ է:

Անհատական տեսանկյունից էլ դա իսկապես խենթ արարք էր, քանզի Շահեն Հարությունյանն ինքն էլ նույն նոյեմբերի 5-ի գործով դատապարտվել է, պարզապես տարիքի բերմամբ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Այլ բառերով ասած՝ նա դատապարտվել է պայմանական ազատազրկման: Ինքնին հասկանալի է, որ նման կարգավիճակում գտնվող անձի այդօրինակ արարքը կարող էր նրա «պայմանական» դատապարտումը վերածել, կներեք, «անպայմանականի»:

Ամեն պարագայում, այստեղ հիմնականը «քաղբանտարկյալների» հարցն է, որ կոնկրետ նոյեմբերի 5-ի միջադեպի հետ կապված մեկ անգամ չէ, որ արծարծվել է:

Առհասարակ «քաղբանտարկյալ» ասվածը խոսում է առնվազն այն մասին, որ տվյալ երկրում ուղղակի ահավոր բռնապետություն է: Տվյալ դեպքում, հասկանալի է, որոշակի շրջանակների մատուցմամբ, սոսկալի բռնապետություն է Հայաստանում: Այլապես որտեղի՞ց քաղբանտարկյալներ:

Բայց, այնուամենայնիվ, ի՜նչ տարօրինակ բռնապետություն է Հայաստանում: Մեղմ ասած՝ տարօրինակ: Պայմանական դատապարտված քաղաքացին միջադեպի տեղիք է տալիս միջազգային մարզական միջոցառման ժամանակ, քաղաքական բնույթի «հայտարարություն» անելով, ու… ոչ մի բան: Նրան, հասկանալի է, տանում են ոստիկանության բաժանմունք, որտեղից մեկ ժամ անց բաց են թողնում միանգամայն անվնաս:

Նա ելնում է, հարցազրույցներ է տալիս, բացատրություններ՝ իր արարքի ու ընկալումների վերաբերյալ, եւ այսպես շարունակ: Քավ լիցի, ոչ մեկի մտքով չի էլ անցնում նրա նկատմամբ ինչ-որ սանկցիաներ կիրառել ու նման բաներ:

 Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930