Լրահոս
Օրվա լրահոսը

Քիշնևում կայացան հայ-մոլդովական քաղաքական խորհրդատվությունները

Հունիս 18,2015 13:57

Հունիսի 17–ին Քիշնևում տեղի ունեցան հայ-մոլդովական խորհրդատվություններ՝ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների տեղակալնելի մակարդակով: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մոլդովական կողմից` Մոլդովայի ԱԳ և Եվրոպական ինտեգրման նախարարի տեղակալ Անդրեյ Գալբուրը:

Քննարկվեցին հայ-մոլդովական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Երկկողմ համագործակցության աշխուժացման համատեքստում ընդգծվեց այցելությունների իրականացման փոխադարձ պատրաստակամությունը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:

Երկուստեք նշվեց, որ տնտեսական հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը կարող է խթան հանդիսանալ տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացման, ինչպես նաև գործարար շրջանների միջև կապերի հաստատման համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930