Լրահոս
Օրվա լրահոսը

Կնկարազարդվի  ևս 280 բակային տարածք

Հունիս 22,2015 16:50

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադառնալով քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքին՝ հանձնարարել է շարունակել հսկողությունը բարձրացվող հարցերին տրվող պատասխանների և լուծումների նկատմամբ: Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել հնարավոր տարբեր միջոցներով բնակչությանը թեժ գծերի հեռախոսահամարների մասին լրացուցիչ իրազեկելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպման ծրագրով առաջին հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներում հանգստի է մեկնել երևանաբնակ 425 երեխա: Քաղաքապետը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ինչպես նախորդ տարի, այս տարի ևս անձամբ այցելել ճամբարներ և ծանոթանալ երեխաների առօրյայի կազմակերպմանը:

Հաշվի առնելով, որ ամառային հանգստի շրջանում բնակիչները բակային տարածքներում իրենց ժամանցն անցկացնում են մինչև ուշ երեկո, հանձնարարվել է գույքագրել արտաքին լուսավորության ցանցում առկա թերությունները և այրված լամպերը փոխարինել  նորերով: Վարչական շրջանների բակային տարածքներում շարունակվում են նաև նկարազարդումներն ու գունազարդումները: Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ընդհանուր առմամբ այս տարի կնկարազարդվի 280 բակային տարածք: Հանձնարարվել է ակտիվացնել այս, ինչպես նաև մայրաքաղաքում առկա մետաղյա կառուցվածքների ներկման ուղղությամբ աշխատանքները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930