Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրանք Բաղրամյան պողոտայում՝ խմիչք էին բերել ցուցարարների համար (լրացված) (Տեսանյութ)

Հունիս 25,2015 20:45

Բաղրամյան պողոտայում տրամադրությունը շարունակում է մարտական լինել: Ցուցարարներ վանկարկում են «Ազատ անկախ Հայաստան», «Հաղթելու ենք», «Մենք ենք տերը մեր երկրի»:

Բաղրամյան պողոտայում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա լրագրողներին ասաց, որ երեկ գիշերը ալկոհոլ է հայտնաբերվել ցուցարարների մոտ ու չէր ցանկանա, որ նույն բանը կրկնվեր այս գիշեր: Նրա կողքին կանգնած մի երիտասարդ խոսում էր ցուցարարների անունից, սակայն ակցիայի ներկայացուցիչ, քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսիսյանը ասաց, որ չի տեսել եւ չի ճանաչում նրան:

2 3

Դրանից քիչ անց Եղիա Ներսիսյան Վալերի Օսիպյանից պահանջեց, որ վերջ տան սադրանքին, ասաց, որ քիչ առաջ «Սամուրայ» բարի մոտ  բերել եւ արկղերով խմիչք են թողել ու հեռացել, որ տպավորություն ստեղծվի, թե դա ցուցարարերի համար է նախատեսված: «Կոչ ենք անում գաք ու ձերբակալեք»,-ասաց քաղաքացիական ակտիվիստը փոխոստիկանապետին:

Ավելի ուշ, ցուցարարները գտան այդ արկղերով գարեջրերի «տիրոջը»: Նա ներկայացավ որպես առաքիչ, եւ ասաց, որ գարեջուրը տանում է «No limit» սրճարան: Ցուցարարները հրավիրեցին ոստիկաններին, որպեսզի ճշտեն փաստը: Ոստիկանները շնորհակալություն հայտնեցին, որ ակտիվիստները զգույշ եւ ուշադիր են: Առաքիչն ասում էր, որ ձեռքով էր արկղերը տանում, քանի որ մեքենայի ճանապարհը փակ է, նա չուներ ոչ մի փաստաթուղթ: Ի վերջո, որոշեցին, որ ոստիկանների եւ ցուցարարների ներկայացուցիչների ներկայությամբ կգնան այն օբյեկտը, որի համար տանում են գարեջուրը, եւ ստանալով «հաշիվ-ֆակտուրան», կհանձնեն գարեջրերը:

Հասան սրճարան, դուրս եկավ տնօրենը, պարզվեց, որ ամեն ինչ նորմալ է, իսկապես պատվիրված է գարեջուրը, միջադեպը համարվեց փակված:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութերն ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930