Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. Բիբինի վերադասը թույլ չի տա, որ նա թալանի (Տեսանյութ)

Հունիս 26,2015 16:36

«Ոչ մեկը, առավել եւս՝ իշխանությունները, շահագրգռված չէ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել»,- հունիսի 26-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքերով՝ սկզբում 17 դրամով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու առաջարկը, ապա 6.93 դրամով դա փոխելը իրեն մտածելու տեղ է տվել. «Այդ մեր համապատասխան գերատեսչությունն այդքան անծանո՞թ էր այդ ներկայացումից, բանից պարզվում է, ինչքան ես եմ տեղյակ, մասնակցել եմ Բիբինի հետ հանդիպմանը փակ նիստում: Եթե դուք նկատել եք, իշխանական խմբակցությունը հնչեցրեց բաներ, որ նույնիսկ ընդդիմադիրները չէին հնչեցնում: Դա փակ նիստ էր ոչ թե նրա համար, որովհետեւ լրագրողներից գաղտնի էր, այլ փակ նիստ էր նրա համար, որ դա շոու չհամարեն, որովհետեւ այդտեղ Բիբինին ասվեց այն, ինչ շատ ընդդիմադիրներ ավելի մեղմ էին ասում, նույնիսկ շատ բաներ պարզվեցին»:

Լեռնիկ Ալեքսանյանը կարեւորեց էլեկտրաէներգիայի վերահսկողությունը, փողերի ճիշտ օգտագործումը եւ համոզմունք հայտնեց, որ այդտեղ կան մեծ թերություններ. «Ես համոզված եմ, որ պետական մարմինները, օղակները, որոնք իրավասու են այդ խնդիրները լուծելու, գոնե հիմա շահագրգռված են»:

Նա համարում է, որ առաջիկա 50 տարիների ընթացքում Հայաստանը բաշխիչ ցանցերի մրցակից չի կարող ունենալ. այդպիսի հզոր կազմակերպություն չկա, եւ դրա համար շատ հզոր ներդրումներ են պետք. «Եթե դրա շահույթը եւ ներդրումը համեմատես մեկը մյուսի հետ, ոչ մի ներդրող այդ ամբողջ ցանցը երկրորդ անգամ չի կառուցի, կա այդ ցանցը, Սովետական Միությունից սկսած՝ այդ ցանցը կառուցված է: Բաշխիչ ցանցը պետք չէ, որ մրցակից ունենա, պետք է մրցակից ունենա ատոմակայանը, էներգիա արտադրողները, այստեղից է գինը գոյանում»:

Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ բաշխիչ ցանցերի գործունեությունը վերահսկելը շատ ավելի հեշտ է, քան էլեկտրաէներգիա արտադրողներինը. «Եթե թալան կա, թալանի մյուս ծայրը ուրիշ տեղ է թաքնված, այնտեղ պետք է նայենք: Բաշխիչ ցանցերում Բիբինը 60 հազար եվրո աշխատավարձ է ստանում, իր վերադասը թույլ չի տա, որ Բիբինը թալանի: Դա իրենց փողն է, ինչի՞ պետք է թալանեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930