Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը «փակ տարածքները» «ապամոնտաժելու» հրահանգ տվեց» 

Հունիս 28,2015 11:10

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այս պահին շրջայց է կատարում Բաղրամյան պողոտայում, որտեղ արդեն մեկ շաբաթ է` նստացույց է: Քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:скачанные файлы

Նա հրահանգեց ապամոնտաժել «փակ տարածքները»: Դրանք գարդոնե թղթից տարածքներ էին, որտեղ  հավաքվածները բժշկի սենյակ եւ համանման այլ «հաստատություններ» էին տեղակայել: Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացրեց տարածքի հիգիենային հետեւել`«մի տեղ նասկիներ եւ կոշիկներ են, կողքին էլ մարդ է քնած»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս էին ոստիկանները հաջողել այսքան հավաքվածների մեջ առանձնացնել մարդու, ով գրպանում ատրճանակ էր ունեցել: Երկու օր առաջ ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել մի մարդու, ում մոտ ատրճանակ էր հայտնաբերվել: Լրագրողի հարցում ենթատեքստ կար, որ ոստիկանների «ներդրած» մարդ է եղել նա: Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանները լավ են աշխատում: Ասաց նաեւ, որ տեսանյութ ունեն եւ խոստացավ լրատվամիջոցներին տրամադրել այն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930