Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ոստիկանական ջրցանին եւ բռնություններին միջնամատով արձագանքած երիտասարդը. news.am

Հունիս 29,2015 01:28

NEWS.am-ին հաջողվել է գտնել եւ զրուցել Հայաստանում վերջին շրջանի ամենալայնամասշտաբ պայքարի ամբողջ «դուխն» արտահայտող եւ խորհրդանիշ դարձած լուսանկարի հերոս, 21-ամյա Կարո Ղուկասյանի հետ, որը մյուս երիտասարդների նման շարունակելու է պայքարել մինչեւ իրենց պահանջի լիակատար բավարարումը:

«Այդ ժեստով զայրույթս եմ արտահայտել: Ժեստն այդ իրավիճակի եւ ոստիկանների վերաբերմունքի համար եմ արել»,- նշեց ջրցան մեքենային եւ ոստիկանների բռնությանը միջնամատով արձագանքած Կարո Ղուկասյանը:

Կարո Ղուկասյանի խոսքով՝ հավաքվածները չեն սպասել, որ ոստիկանությունը ջրցան մեքենա կկիրառի հավաքվածներին հեռացնելու նպատակով, քանի որ իրենց նստացույցը բացառապես խաղաղ բնույթ է կրել:

«Ժողովուրդը ոչ զինված էր, ոչ կտրող-ծակող գործիքներ ուներ: Բոլորն իրենց համար նստած, խաղաղ նստացույց էին անում: Մենք բացարձակապես չէինք պատկերոցնում, որ ոստիկանները մեզ վրա ջրցան մեքենա կկիրառեն, բայց կիրառեցին: Դա բավականին դաժան էր ու ցավոտ»,- ասաց երիտասարդը:

Կարո Ղուկասյանը պատմեց, որ ի թիվս շատերի՝ ինքը նույնպես բերման է ենթարկվել եւ բաժնում 11 ժամ պահվել է, սակայն ոստիկանները նրա նկատմամբ բռնություն չեն կիրառել:

Երիտասարդը միայն ազատ արձակվելուց հետո է իմացել, որ իր լուսանկարը նման լայն արձագանք է ստացել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930