Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի կողմից տրվել են զորակոչի գործընթացում ռազմական ոստիկանության պատշաճ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ

Հունիս 29,2015 11:50

Հունիսի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում և աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Պաշտպանության նախարարի կողմից կարևորվել է հաշվետու ժամանակահատվածում ռազմական ոստիկանության և զորամասերի հրամանատարության փոխգործակցության շնորհիվ արձանագրված առաջընթացը:

Խորհրդակցության ընթացքում ռազմական ոստիկանության սպաները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների և պատահարների կանխարգելման ու նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված լայնածավալ գործունեության արդյունքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա  աշխատանքների կազմակերպման գերակա ուղղություններին, մասնավորապես՝ զորամասերում միջանձնային կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, արատավոր բարքերի ներթափանցումը կանխելուն, հանցագործությունների դեմ պայքարին, կանխարգելիչ ու դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, որոնք էապես կնպաստեն ավելի բարձր ցուցանիշների հասնելուն:

Պաշտպանության նախարարը ներկաների ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել է ամառային զորակոչի աշխատանքների ճշգրիտ կազմակերպման և գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունն ապահովելու խնդիրներին: Ըստ այդմ՝ Սեյրան Օհանյանի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ 2015թ. ամառային զորակոչի գործընթացում ռազմական ոստիկանության պատշաճ մասնակցությունն ապահովելու և գործընթացի նկատմամբ խիստ հետևողական ու աչալուրջ լինելու ուղղությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930