Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյանի խոսքերով՝ հունիսի 23-ի լուսաբացին կատարվածի համար պետք չէ մեղադրել շարքային ոստիկաններին

Հունիս 29,2015 12:11

«Մեր վաղվա օրը կորած չէ, քանի որ ունենք այսպիսի երիտասարդություն»,- հունիսի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքերով՝ երիտասարդների արածը արտակարգ մաքուր եւ ազնիվ է, եւ այն պետք չէ քաղաքականացնել. «Կարծում եմ՝ նրանց պետք է լսել, ալան-թալանին վերջ տալ, թողնել նույնը, որովհետեւ մենք սոցիալապես աղքատ հասարակություն ենք: Գնացե՛ք Մեղրի, մարդ չկա, գնացե՛ք Ամասիա, մարդ չկա, այս աղետից մարդիկ փախչում են, մենք պետք է այնպես անենք, որ դեպքով դեպի ժողովուրդը դառնան, մի լավ բան անենք ժողովրդի համար, որ ժողովուրդը վստահի իր ղեկավարին, մտավորականին, ոչ թե երես թեքեն, խռովեն»:

Դավիթ Գասպարյանը համարում է, որ իշխանությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նա համարում է, որ հունիսի 23-ի լուսաբացին կատարվածի համար պետք չէ մեղադրել շարքային ոստիկաններին. Պետք է մեղադրել հրաման տվողին: Ըստ նրա՝ պետք է չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, իսկ երիտասարդները բնականորեն կցրվեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930