Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բուկ-Բել-Էրի քաղաքի հրապարակը անվանակոչվել է Անրի Վերնոյի անունով

Հունիս 29,2015 12:45

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ֆրանսիական Բուկ-Բել-Էրի քաղաքապետարանը որոշում էր կայացրել քաղաքի մուտքի հրապարակը անվանակոչել Անրի Վերնոյի անունով (ծնված` Աշոտ Մալաքյան): Հունիսի 27-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ հրապարակի բացումը` Բուկ-Բել-Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեյի, Անրի Վերնոյի տիկնոջ և նրանց զավակներ` Սոֆի և Պատրիկ Մալաքյանների ընտանիքների, հոգևոր հայրերի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ:

Բացման խոսքում քաղաքապետ Ռիշար Մալիեն նշեց, որ 100 տարի է անցել Օսմանյան Թուրքիայի իրականացրած ամենամեծ ոճրագործությունից՝ Հայոց ցեղասպանությունից, բայց Թուրքիան և միջազգային ողջ հանրությունը դեռ չի ճանաչել այն: Սակայն քիչ չեն գիտակից մարդիկ, հատկապես՝ արվեստագետները, ովքեր իրենց արվեստով փորձում են ևս մեկ անգամ դատապարտել Թուրքիային ու կոչ անել ճանաչել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը: Նրանց շարքում էր նաև կինոռեժիսոր Անրի Վերնոյը, ով գեղարվեստական կինոյի լեզվով փոխանցեց այն, ինչը, գուցե, ճառերով կամ վավերագրական կինոժապավենով անհնար է ասել:

Անրի Վերնոյի դուստր` Սոֆի Մալաքյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ իր ընտանիքի պատմությունը ներկայացնող «Մայրիկ» և «Պարադիի փողոց, տուն 588» ֆիլմերում իր հայրը կարողացավ պատկերավոր և ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ, Մարսելում ապաստանած հայ փախստականների վիճակը՝ հուզելով ողջ աշխարհին և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը հաղթահարած հայ գաղթականների՝ մահին հաղթելու և բոլոր դժվարությունները հաղթահարելու կամքը:

ԱԳՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930