Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրահայ համայնքն աջակցում է համակարգչային գիտելիքների զարգացմանն Արցախում

Հուլիս 07,2015 10:54

Երեւան, հուլիսի 7, 2015թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ համակարգչային լսարաններ են հիմնվել Արցախի Քարվաճառի շրջանի հինգ համայնքային դպրոցներում` յուրաքանչյուրին նվիրաբերելով վեց համակարգիչ եւ անհրաժեշտ կահույք:
Պետական միջոցներով էլ սենյակները վերանորոգվել են:

Ձեռնարկի շահառու է դարձել Քարվաճառ քաղաքի Վ. Սարոյանի անվան, Նոր Վերին Շեն գյուղի Ջ. Ջլավյանի անվան, Նոր Բրաջուր գյուղի Ս. Էրումյանների անվան, Նոր Գետաշեն գյուղի Վ. Նազարյանի անվան, Եղեգնուտ գյուղի Պ. Ղեւոնդյանի անվան միջնակարգ դպրոցների շուրջ 300 աշակերտ: Եղեգնուտ համայնքի դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանի խոսքով` երիտասարդների կյանքն այսօր առա

Computers to Karvachar Schoolsնց համակարգչի դժվար է պատկերացնել, հատկապես ուսման ոլորտում:

Հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի ատենապետ Սեպուհ Դավիթյանն ուրախ է, որ իրենց փոքրաթիվ համայնքը նույնպես կարողացավ օժանդակել արցախցի պատանիներին: «Վստահ եմ, որ խնամքով կգործածեն մեր նվերները եւ կխորացնեն իրենց համակարգչային գիտելիքները եւ հմտությունները»,- ասում է ատենապետը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031