Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը՝ Ելենա Օվսյաննիկովայի հետ միջադեպի մասին. «Իրատես de facto«

Հուլիս 07,2015 12:03

Թեւան Պողոսյան (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ)

– Պարոն Պողոսյան, արդեն քանի օր է՝ խոսվում է այն միջադեպի մասին, որին Դուք նույնպես մասնակցություն եք ունեցել. խոսքը ցուցարար Ելենա Օվսյաննիկովայի մասին է, ով, կարծես, դատի է տվել ոստիկանապետի խորհրդականին՝ իրեն սադրիչ համարելու համար։ Եվ ոչ միայն։ Դուք ի՞նչ «մասնակցություն» ունեք այդ ամենում։

– Առանձնապես՝ ոչ մի։ Ես ընդամենը պահպանում էի մեկ մետր հեռավորությունը ոստիկանների և ցուցարարների միջև, և ով փորձում էր խախտել այդ բուֆերը, մոտենում, հորդորում էի մի մետր հեռու կանգնել։ Ելենա Օվսյաննիկովան այդ օրը հատ-հատ մոտենում էր ոստիկաններին և ինչ-որ բան ասում նրանց, ես իրեն ևս խնդրեցի՝ մեկ մետր հեռանալ, նա ասաց, որ ինքը պարզապես ոստիկաններին հորդորում է, որ երբ հարձակման հրաման լինի, ոստիկանները ոչ թե ներքև, այլ վերև վազեն, ինքն ասում էր, որ փորձում է նրանց համոզել, որ խաղաղ լինեն, չհարձակվեն ժողովրդի վրա։ Ես նրան ասում եմ՝ իմաստ չկա, մենք այստեղ կանգնած ենք, եթե ինչ-որ սադրանք լինի, մենք ենք պատասխանատու։ Մի հազար մարդու, ում մոտեցել ենք, հարգել են մեր խնդրանքը, ինքը՝ չէ։

Tevan-Pogosyan

– Հետո՞։

– Հետո էն, որ հինգ անգամ մոտեցա ու խնդրեցի՝ ռուսերենով, նա հայերեն չէր խոսում, չնայած ասում էր, որ տասներկու տարի է, ինչ գնում-գալիս է Հայաստան, որ ամուսինը հայ է, ու ես ռուսերեն խնդրում էի մարդկայնորեն՝ հեռացեք մեկ մետր ոստիկանների մոտից, ինքը համառում էր։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031