Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ միգրացիոն ռեսուրս կենտրոնները կգործեն նախարարության հովանու ներքո

Հուլիս 07,2015 15:52

Միգրացիոն տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնները այսուհետ կգործեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հովանու ներքո: Վերջին 2 տարիների ընթացքում կենտրոնները գործել են Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններին կից։

Միգրացիոն կենտրոնները արտերկիր մեկնող և աշխատել նախապատրաստվող անձանց տեղեկատվություն են տրամադրում օրինական կեցության և աշխատանքի տեղավորման, անօրինական միգրացիայի ռիսկերի, ՌԴ մուտքի արգելքի դեպքում պատճառների և ժամկետների վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը կարևորում է նման կենտրոնների գործունեությունը. «Այս կենտրոնների նպատակն է աջակցել պոտենցիալ միգրանտներին՝ տեղեկանալու իրենց իրավունքների, իրենց շահերի, ընդունող երկրների միգրացիոն օրենսդրության մասին: Այն նաև հնարավորություն է ստեղծում գնահատել հենց պոտենցիալ միգրանտների կարողությունները և առանձին դեպքերում աջակցել նրանց ուսուցման գործում: Այսինքն՝ մենք գնում ենք ոչ թե միգրացիայի արգելմանը այլ կանոնակարգմանը՝ ի շահ մեր երկրի և մեր քաղաքացիների»:

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի տեղեկացմամբ՝ միջին հաշվով յուրաքանչյուր կենտրոնում ամեն ամիս 18-63 տարեկան շուրջ 300 անձանց տրվել է խորհրդատվություն: Գործակալության պետն ընդգծում է՝ իրենց դիմողներին ամենաշատը հետաքրքրում է երկրի օրենսդրությունը, ինչպես նաև կատարվելիք քայլերը՝ օրինական աշխատանք ունենալու համար:

Ինչ վերաբերում է կենտրոնների խորհրդատվական գործունեությանը, ապա վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 8000 շահառու ստացել է խորհրդատվություն միգրացիոն ոլորտին վերբաերող հարցերի շուրջ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա Նավառոն վստահ է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կապահովի անհրաժեշտ կադրեր և ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ են վերադարձող և պոտենցիալ միգրանտներին։

Կենտրոնները գործում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Այս կենտրոնների հետ միասին նախարարության ռեսուրս կենտրոնների թիվը կհասնի 7-ի:
Միգրացիոն կենտրոնները ստեղծվել են ԵՄ ֆինանսավորմամբ:

Միգրացիոն կենտրոնների հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը, Զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, ՞People in Need՞ չեխական կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Հովհաննիսյանը, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան, Երեւանում ԵՄ առաքելության ներկայացուցիչները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031