Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչքարի բացման արարողություն Իսպանիայի Պուենտե Խենիլ քաղաքում

Հուլիս 13,2015 17:10

Հուլիսի 9-ին Պուենտե Խենիլում (Կորդոբա) տեղի ունեցավ հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողություն՝ դեսպան Ավետ Ադոնցի, Պուենտե Խենիլի քաղաքապետ Էստեբան Մորալես Սանչեսի, Իսպանիայում և Պորտուգալիայում հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ Հայր Սասունի և հայ համայնքի մասնակցությամբ։ Խաչքարը տեղադրվեց Պուենտե Խենիլի կենտրոնական «Parque de los Pinos» զբոսայգում:

Դեսպան Ադոնցն իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց հայ-իսպանական հարաբերությունների պատմությանը, ներկային, կարևորեց խաչքարի տեղադրումը հատկապես այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և մտահաղացման հեղինակներին` կատարած աշխատանքի համար:

Քաղաքապետ Էստեբան Մորալես Սանչեսն, իր հերթին, իր երախտիքը հայտնեց Պուենտե Խենիլի հայ համայնքին՝ օրինակելի քաղաքացիներ լինելու, քաղաքի բազմամշակույթ ներկապնակն իրենց ներկայությամբ, աշխատասիրությամբ հարստացնելու համար:

Իսպանիայում և Պորտուգալիայում հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ Հայր Սասունի կողմից խաչքարն օրհնելուց հետո տեղի ունեցավ տեղում գործող հայկական պարախմբի ելույթ-համերգը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031