Լրահոս
Օրվա լրահոսը

Պարաք Օպամա Թեհրանի մէջ

Հուլիս 15,2015 12:24 Share

Պարաք Օպամա Թեհրանի մէջ: Խորագիրը երեւակայական ժանրի չէ, ու սպասելի է, որ Միացեալ Նահանգներու գործող նախագահը Իրան այցելէ հանդիպելու «բարենորոգչական» համարուած նախագահ Շէյխ Հասան Ռուհանիին հետ:

Մեր յիշողութեան մէջ թարմ է Օպամայի նախաձեռնութեամբ կայացած Օպամա- Ռուհանի հեռախօսազրոյցը: Օպամա կարծրատիպերու դէմ պայքարող առաջատար նախագահ դարձաւ ու յաջողեցաւ փլել երկու երկիրներուն միջեւ առկայ «պատ»ը: Ճիշդ է ան մասմբ ձախողեցաւ Իրաքի մէջ բայց եւ այնպէս մեծ քարեր գլտորելով դրական արդիւնքներ ձեռք ձգեց Գուպայի, Քապուլի եւ հիմա Իրանի մէջ:

Ու այս բոլորէն անդին անկանխատեսելի չէ անոր Թեհրան տալիք այցելութիւնը, որ կրնայ նախապատրաստել դէպի Մոսկուա շատ հաւանական «մնաք բարով»ի այց մը:

Օպամա 2017-ին պիտի լքէ Սպիտակ Տունը եւ անոր Սուրիոյ ու Իրաքի վերաբերեալ ունեցած ծրագիրները մատնուած է սառեցման: Ան պիտի խնդրէ Թեհրանի զօրակցութիւնը լուծելու համար յատկապէս Սուրիոյ խնդիրը կամ պիտի փորձէ նախապատրասել ճանապարհային այնպիսի քարտէզ մը, որուն ծրագրով կարելի պիտի ըլլայ ի նպաստ տէմոքրաթականներուն լեցընել ամերիկայի յառաջիկայ նախագահական ընտրութեան քուէասնտուկները:

Զարմանալի չէ երբեք խորագիրը, որ ենթադրութիւնէ անդին երթալով կրնայ դառնալ իրականութիւն: Պարաք Օպամա Թեհրանի մէ՞ջ:

 Սագօ Արեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել