Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դիվերսանտների ազատ արձակման հարցով դիմել է միջազգային կազմակերպություններին

Հուլիս 15,2015 12:57

Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Էլչին Բեհբուդովն, ինչպես խոստացել էր,  Լեռնային Ղարաբաղում ազատազրկման մեջ գտնվող դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի ազատ արձակման հարցով դիմել է միջազգային կազմակերպություններին:

«Azernews»-ի փոխանցմամբ՝ Բեհբուդովը նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին եւ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությանը:

Նա գրել է, թե Լեռնային Ղարաբաղի Շուշիի բանտում վերոնշյալ անձանց նկատմամբ խոշտանգումներ են իրականացվում: Էլչին Բեհբուդովը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միջամտել Գուլիեւի եւ Ասկերովի ազատ արձակման համար եւ գործին մանրակրկիտ իրավական գնահատական տալ:

Հիշեցնենք, որ դիվերսանտների պահման պայմանների վերաբերյալ Aravot.am-ի հարցին ի պատասխան ԼՂՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Սարգսյանն ասել էր. «Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի պահման պայմանները համապատասխանում են միջազգային ստանդարտներին»:

Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂՀ զինված ուժերի նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանի եւ ժամկետային զինծառայող Անդրանիկ Գրիգորյան պահման պայմաններին եւ ասել, որ իր երկրի կառավարությունը միշտ մարդասիրական վերաբերմունք է դրսեւորել նրանց նկատմամբ:

Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչը կոչ է արել միջազգային կազմակերպություններին ջանքեր չխնայել ադրբեջանցի դիվերսանտների ազատ արձակման համար:

Նա նաեւ ավելացրել է, որ այս գործով Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության հետ բանակցությունները ներկայումս շարունակվում են:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031